Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հետ ունեցած հեռախոսազրույցում վստահեցրել է, որ մինչև 2014 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը բոլոր մարզադաշտերը պատրաստ կլինեն։ Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից։
ԱԱ-2014-ն անցկացվելու է հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը Բրազիլիայում։ Ներկա պահին բազմաթիվ մարզադաշտեր, որոնցում նախատեսված են անցկացնել մրցաշարի խաղերը, դեռ պատրաստ չեն։
Ի հեճուկս Ռուսեֆի այս հայտարարության՝ «Իտակերան» մարզադաշտի շինարարները, որտեղ անցկացվելու է աշխարհի առաջնության բացման հանդիպումը, չեն խոստանում, որ մարզադաշտը պատրաստ կլինի մայիսին։