Երեկ Բրազիլիայի ամենախոշոր նավահանգստում՝ Սանթուսում տեղի է ունեցել խոշոր հրդեեհ։ BBC-ի փոխանցած տվյալների համաձայն, այրվել է մոտ 1800 հազար տոննա շաքարի հումք։
Վնասվել է նավահանգստի 6 պահեստ, իսկ կրակը մի քանի ժամ շարունակ հնարավոր չի եղել հանգցնել։ Բրազիլիան աշարհին շաքարավազ մատակարարող ամենախոշոր արտահանողն է։ Աշխարհում արտադրվող շաքարավազի մոտ կեսը մատակարարվում է հարավամերիկյան այդ երկրից։