Գիտնականները վերծանել են Բրազիլիայում հիվանդի մոտ հայտնաբերված նոր տեսակի կորոնավիրուսների գենոմը՝ ասվում է Բրազիլիայի առողջապահության նախարարության ազգային հետազոտական լաբորատորիայի կայքում, տեղեկացնում է 1in.am-ը:
Ուսումնասիրության արդյունքները ստացվել են տարածաշրջանում հիվանդության առաջին դեպքը հայտնաբերելուց 48 ժամ անց՝ ասվում է զեկույցում: Աշխատանքներն իրականացվել են Արևադարձային բժշկության ինստիտուտի, Սան Պաուլոյի համալսարանի և Օքսֆորդի բրիտանական համալսարանի գիտնականների համագործակցությամբ:
Ըստ գիտնականների՝ ստացված տեղեկատվությունը կարող է օգնել նոր վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելուն: