Հացամթերքի շատ արտադրողներ հացի թարմությունը երկար ապահովելու համար օգտագործում են կալցիումի պրոպիոնատ։ Սակայն Վիսոզայի համալսարանի բրազիլացի գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես կարելի է կանգնեցնել հացի վրա բորբոսի առաջացումը՝ դա կանխելով բնական նյութերով։
Նրանք օրեգանոյի և մեխակի հիման վրա ստեղծված յուղով պատել են հացը։ Այս բույսերի հոտավետ նյութերն արգելակում են բորբոսների, սնկերի և մանրէների առաջացումը։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս 2 շաբաթով երկարաձգել հացի կյանքը։ Կալցիումի պրոպիոնատը հացի կյանքը կարող է երկարաձգել 10 օրով։
Գիտնականները նշում են, որ այս տեխնոլոգիան կյանքի կոչելու համար անհրաժեշտ են լրացուցիչ թեստեր, որոնք կարող են տևել մի քանի տարի։