տուն Սպորտ Բրազիլացիներին իսկական ճակատամարտ ենք տալու. Յոահիմ Լյով

Բրազիլացիներին իսկական ճակատամարտ ենք տալու. Յոահիմ Լյով

75
0

FBL-WC-2014-GER

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կիսվել է Մունդիալ 2014-ի կիսաեզրափակչում Բրազիլիայի հետ կայանալիք հանդիպումից իր ունեցած սպասումներով: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Մենք բոլորս գիտենք, ինչքան ուժեղ է Բրազիլիան: Նրանք ֆավորիտ էին մրցաշարի ամենասկզբից, և խաղացողները հիանալի կատարում էին իրենց ադ դերը:

Այն, ինչ հաջողվեց բրազիլացիներին, լավ է ողջ մրցաշարի համար, լավ է, երբ տանտերերն այսքան երկար են դիմանում: Բայց մենք վստահ ենք մեր ուժերին, մենք առաջադիմել ենք ողջ առաջնության ընթացքում: Մենք լավ մարտավարություն կմշակենք ու կռիվ կտանք բրազիլացիների դեմ: Հնարավորությունները հավասար են, և ամեն մանրուք կարող է վճռել, թե ով դուրս կգա եզրափակիչ:

Ցավալի է, որ բրազիլացիների կազմում դուրս չեն գա երկու լավագույն խաղացողներ, բայց նրանք կփակեն այդ դիրքերը: Միշտ էլ ցանկանում ես, որ աշխարհի առաջնությունում խաղան լավագույն ֆուտբոլիստները: Ցավում եմ Նեյմարի համար: Հույս ունեմ՝ նա կապաքինվի ու շուտով կրկին դաշտ դուրս կգա», — նշել է Լյովը: