Բրազիլացի լրագրողները այսպես ասած՝ յուղ են լցրել իրենց երկրի և ՆՄՆ-ի առանց այդ էլ բարդ հարաբերությունների կրակին, որը Սնոուդենի միջոցով բացահայտված գաղտնալսումների հետ կապված վերջին սկանդալի հետևանքն է։
Տեղական Folha պարբերականը հրապարակել է մի հոդված, թե 1960-ականներին այն ժամանակ Սպիտակ տան ղեկավար Ջոն Քենեդին նախագծել է ռազմական հարձակում Բրազիլիայի վրա՝ նպատակ ունենալով տապալել նախագահ Ժոաո Գուլարտի կառավարությունը։ Այս մասին հաղորդել է RT-ն։
Բրազիլական թերթի տեղեկություններով՝ նկարագրվող իրադարձությունները կատարվել են ամերիկյան առաջնորդի սպանությունից մի քանի շաբաթ առաջ։ Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ Քենեդին Բրազիլիայում ԱՄՆ դեսպանից հետեքրքրվել է՝ հնարավո՞ր է կազմակերպել ռազմական ներխուժում այդ երկիր։ Խոսակցությունը ձայնագրվել է, իսկ վերջերս էլ հասանելի է դարձել Arquivos de Dictadura կայքում։
Ներխուժման կարիք չէր եղել, որովհետև Բրազլիայում իշխանությունը տապալվել էր հեղաշրջմամբ։ Սակայն բրազիլացի լրագրողը կարծում է, որ Քենեդու հարցը ապացուցում է ԱՄՆ մասնակցությունը հեղաշրջմանը։