Բրազիլական Բելու-Օրիզոնտիում, որտեղ հուլիսի 8-ին անցկացվելու է Մունդիալ 2014-ի կիսաեզրափակիչներինց մեկը, հայտարարված է սգո օր։ Հինգշաբթի օրը երեկոյան կառուցվող շինությունը փլուզվել է անցնող ավտոբուսի եւ մեքենաների վրա։ 2 հոգի մահացել են, 22- ստացել մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Քաղաքապետ Մարսիու Լասերդը հայտարարել է եռօրյա սուգ։