տուն Հասարակություն Իրավական Բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել ՀԱՕԿ-ի դեմ

Բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել ՀԱՕԿ-ի դեմ

463
0

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայցը վարույթ է ընդունել:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այս տարի հուլիսին արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ իր կազմից հանել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, որն էլ պահանջում է դատարանից այս որոշումն անվավեր ճանաչել:

Հիշեցնենք՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարը Արթուր Գեւորգյանն է, ՀԱՕԿ նախագահը՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here