տուն Սպորտ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Բրեդլին ցանկացել է ինքնասպան լինել Պակյաոյի երկրպագուների հնչեցրած ապառնալիքների...

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Բրեդլին ցանկացել է ինքնասպան լինել Պակյաոյի երկրպագուների հնչեցրած ապառնալիքների պատճառով

138
0

CuddlingPuppies07

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Թիմաթի Բրեդլին մեկ անգամ չէ, որ ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոյի երկրպագուների հասցրած վիրավորանքների և սպառնալիքների պատճառով մտածել է ինքնասպանություն գործելու մասին։ Հաղորդում են տեղի ԶԼՄ-ները։

2012 թվականի ամռանը Բրեդլին մրցավարների որոշմամբ վիճահարույց հաղթանակ է տարել Պակյաոյի նկատմամբ, որն այդ պահին հանդիսանում էր կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնը։

«Այո, ես մտածել եմ կյանքս վերջ տալու մասին։ Ես նամակներ էի ստանում, որոնցում ինձ նվաստացնում էին, գրում, որ ես չեմ իրական չեմպիոնը։ Մինչդեռ ես կնոջս հետ կարդում էի այդ նամակները։

Զանգում էին նաև սպառնալիքներով, իսկ ԶԼՄ-ները ծաղրում էին ինձ։ Դա ինձ և իմ ընտանիքի համար վատ ժամանակներ էին։ Այդ օրերին ես չէի ցանկանում զբաղվել բռնցքամարտով ու, առհասարակ, չէի ուզում ապրել։ Ես ուրախ եմ, որ այդ ամենն անցյալում է», — ասել է Բրեդլին։

Հավելենք, որ կիրակի օրը երկու բռնցքամարտիկները Լաս Վեգասում կրկին կվիճարկեն մինչև 66,68 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը։