Բռնկուն մարդիկ ավելի հեշտ են տանում սիրտ-անոթային հիվանդությունները, քան նրանք, ովքեր զսպում են իրենց հույզերը։ Նման եզրակացության են հանգել ճապոնական Նիպոն համալսարանի բժիշկների խումբը պրոֆեսոր Կյոիտի Միձունոյի գլխավորությամբ,- հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Հետազոտությանը մասնակցել է մոտ 400 կամավոր, ովքեր հոսպիտալացվել են սրտի կաթվածով կամ սրտանոթային այլ հիվանդություններով։ Հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ հիվանդները պատասխանել են հետազոտողների հարցերին և պատմել են, թե ինչն է նրանց մասնավորապես նյարդայնացնում։
Այնուհետև խումբը 30 ամիս շարունակ հետևել է հիվանդներին՝ արձանագրելով նրանց առօրյայում տեղի ունեցող զարգացումները։ Դիտարկումը ցույց է տվել, որ բռնկուն մարդիկ, ովքեր չեն թաքցնում իրենց հույզերը, 50 տոկոսով ավելի քիչ են նորից ունենում նույն առողջական խնդիրները, քան ավելի հանգիստ բնավորության տեր մարդիկ։