Բջջային հեռախոսները կարող են ալերգիա առաջացնել երեխաների մոտ: Այս մասին հաղորդում է Pediatric Allergy, Immunology, and Pulmonology ամսագիրը:
Նման եզրակացության են եկել գիտնականները` ուսումնասիրելով հեռախոսների ժամանակ օգտագործվող մետաղները: Պարզվել է, որ նիկելը երեխաների մոտ առաջացնում է ալերգիկ դերմատիտ` տարածված հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում է երեխայի մաշկը, երբ այն շփվում է այդ մետաղի հետ: Տարիքի հետ նման հնարավորությունը նվազում է:
Բժիշկները խորհուրդ են տալիս հեռու պահել բջջային սարքերը երեխաներից, քանի դեռ չի լրացել նրանց առնվազն հինգամյակը: