տուն Սպորտ Բուքմեյքերի կարծիքով` Ոսկե գնդակի ֆավորիտը Ֆրանկ Ռիբերին է

Բուքմեյքերի կարծիքով` Ոսկե գնդակի ֆավորիտը Ֆրանկ Ռիբերին է

233
0

Bayern-Munich-v-Hoffenheim-Franck-Ribery-cele_2840558

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ըստ բուքմեյքերների, դարձել է ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակի» թիվ մեկ հավակնորդ: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Բուքմեյքերական գրասենյակները Ռիբերիի համար խաղադրույքներն ընդունում են 1,90 գործակցով: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համար սահմանվել է 2,50 գործակիցը, իսկ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի համար` 7,00 գործակիցը:

Երեք առաջատարներին հետևում են ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, կատալոնական ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը, մյունխենցիների մեկ այլ առաջատար Արյեն Ռոբենը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here