Հռչակավոր «Բուքեր» մրցանակն այս տարի ստացել է նորզելանդուհի Էլեոնորա Քատանը։ 28-ամյա գրողին այն շնորհվել է 832 էջանոց՝ The Luminaries (Լուսավորիչները) վեպի համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Բացի դիպլոմը, Էլեոնորան կստանա նաև 50 հազար ֆունտ ստերլինգ պարգև։
Սա առաջին դեպքն է մրցանակի 45 տարվա պատմության ընթացքում, երբ մրցանակին արժանանում է այդքան երիտասարդ գրող։
Տեղեկացնենք նաև, որ մրցանակը հաջորդ տարվանից կտրվի ոչ միայն Բրիտանական համադաշնության երկրների քաղաքացիներին, այլ նաև անգլերենով գրված ցանկացած աշխատանքի։ Իսկ 2015 թվականից մրցանակը կդառնա միջազգային։