տուն Լուրեր ԲՈՒՀ-ի տված գիտելիքը հնացած է և չի համապատասխանում ՏՏ ոլորտի այսօրվա պահանջներին....

ԲՈՒՀ-ի տված գիտելիքը հնացած է և չի համապատասխանում ՏՏ ոլորտի այսօրվա պահանջներին. Հարցազրույց X-TECH ընկերության տնօրենի հետ (տեսանյութ)

105
0

Պետական կառույցների կայքէջերից մինչև տարատեսակ խաղերի ծրագրավորմամբ զբավող X-TECH ընկերությունը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդեն ունի շուջ 5 տարվա պատմություն: 2008-ից ընկերությունը սկսել է զբաղվել web ծրագրավորմամբ, իսկ 2011-ից՝ խաղերի ստեղծմամբ:

Araratnews.am-ը ձեզ է ներկայացնում հարցազրույց X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանի հետ:

Ի՞նչ ծրագրեր եք ստեղծել ձեր գործունեության ընթացքում և ո՞վ է հիմնական սպառողը:

Մենք ունենք 3 հիմնական ուղղություն` վեբ, մոբայլ և խաղեր:

Web ծրագրավորման առումով  հայկական կայքեր ենք նաև ծրագրավորել՝ Գյուղատնտեսության նախարարության, Օմբուդսմենի, Կամիր խաչի կայքէջերը, ինչպես նաև հայ շոու բիզնեսի հայտնի դեմքերից մի քանիսի կայքէջերը, օրինակ՝ Արամեի:

Մենք 2011-ից սկսեցինք Kinect սարքի հիման վրա գրել ծրագրեր ու խաղեր: Հիմնական սպառումը արտասահմանում է՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում:

Խաղերի առումով կա 2 ուղղություն: Մեկն այն է, որ մենք մեր խաղերն ենք ստեղծում, այսինքն չենք վաճառում, կամ պատվեր կատարում: Դրանք հայկական արտադրության խաղեր են: Kinect հենքի վրա ստեղծված խաղերը գործում են Windows օպերացիոն համակարգով համակարգիչների վրա:

Մեր կազմակերպությունը ինովաիցոն ուղղության է ձգտում: Օրինակ՝ մենք ստեղծել ենք Kinect-ի հենքով dressing room, որի իմաստը այն է, որ ցանկացած մարդ մոնիտորի դիմաց կանգնած  կարող է փորձել տարբեր հագուստներ և ցանկության դեպքում գնել օնլայն խանութից: Այդ ծրագիրը Հայաստանում դեռ չկա, դա արտերկրի համար է նախատեսված:

Ինչպե՞ս եք գնահատում ՏՏ ոլորտի զարգացվածությունը Հայաստանում:

Լավ, իրականում  Հայաստանում բարձր որակի ապրանքներ են ստեղծվում, հենց դրա համար էլ արտասահմանյան ընկերությունները փորձում են գտնել գոծընկերներ այստեղ: Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում մենք ունենք ավելի շատ ստեղծագործ միտք ու մարդիկ կարողանում են նախագծերի մեջ հավելյալ արժեքներ դնել:

Ուրիշ երկներում, եթե օրինակ, համեմատենք Հնդկաստանի, Չինաստանի, կամ տարածաշրջանի հետ, մի քիչ ուրիշ է: Այնտեղ ստեղծագործական ոչ մի աշխատանք չի կատարվում, այսինքն՝ իրենց մոտ  հիմնականում հստակ ձևակերպված խնդիր է դրված, որ կատարեն: Իսկ արտասահմանյան պատվիրատուները ինչու՞ են Հայաստանից շատ գոհ, որովհետև այստեղ մասնագետները հիմնականում ստեղծագործական աշխատանք են կատարում,  լավ առաջարկներ են անում պատվիրատուին և հետևում վերջնական որակին:

Ի՞նչ խնդիրներ են առկա այս ոլորտում:

Ամենակարևոր և գլխավոր խնդիրն այն է, որ չկան պատրաստված աշխատողներ: ԲՈՒՀ-երի բաց թողած կադրերը չեն համապատասխանում պրակտիկ ախատանքին: Ավարտած ուսանողի գիտելիքը բավարար չէ ընկերությունում աշխատելու համար: Դրա համար մենք թրեյնինգներ ենք անում, որ աշխատեն մեզ մոտ: Իսկ եթե ԲՈՒՀ-երից գալիս են պատրաստի մարդիկ, իրենք գալիս են իրենց սեփական փորձով: Սովորաբար միայն ԲՈՒՀ-ի տված կրթությունը բավարար չի լինում:

Օրինակ՝ ցանկացած աշխատանքի տեղավորման գործակալության կայք, եթե նայեք, կտեսնեք, որ 50-100 աշխատատեղ կա, որտեղ պահանջվում է մոբայլ ծրագրավորող: ԲՈՒՀ-ը ավարտում են  ծրագարվորման գիտելիք  ունեցող հազարավոր մարդիկ, բայց ոչ մեկը չի բավարարում աշխատանքին պահանջներին: ԲՈՒՀ-ի տված գիտելիքը հնացած է և չի համապատասխանում այսօրվա պահանջներին:

Ի՞նչ հեռնակարներ եք տեսնում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ:

Հեռանկարները շատ լավն են: Մարդիկ սկսում են ստեղծել նախագծեր  իրենց նախաձեռնությամբ: Այսինքն ոչ միայն պատվերներ են կատարում, այլև ստեղծում են իրենց սեփական արտադրանքը, ինչը շատ կարևոր է: