տուն Լուրեր ԲՈՒՀ-երում ֆեոդալական հարաբերություններ կան. Փաշինյան

ԲՈՒՀ-երում ֆեոդալական հարաբերություններ կան. Փաշինյան

81
0

Nikol-Pashinyan_AJ

Այսօր Աժ-ում, դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Համալսարաններում դեկտեմբերի 26-ի և փետրվարի 13-ի դեպքերը ցույց են տալիս, որ ֆեոդալական հարաբերություններ համալսարաններում կան և կոնկրետ դեկտեմբերի 26-ի միջադեպը ուսումնասիրելով՝ կան տեղեկություններ, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը ուսանողի սոցիալական դժվարությունները օգտագործում է՝ նրանց իրենցից կախվածության մեջ դնելով և նաև քաղաքական նպատակներով օգտագործելու համար»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ օրենքի նախագիծը շատ լավ բնույթ է կրում, սակայն երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ կստանանք օրենքն ընդունելուց հետո, առաջանում են մտահոգություններ, թե այս օրենքը կօգտագործվի հանրապետական ուսխորհուրդների ամրապնդման համար:

«Եվ որպեսզի որոշակի ազդակներ ունենան, որ այդ օրենքը կօգտագործվի ճիշտ, հանրությունը պետք է վստահ լինի, որ դուք մտահոգված եք այդ հարցով: Բայց այդ միջադեպերի նկատմամբ ձեր անտարբեր վերաբերմունքը թույլ է տալիս հասկանալու, որ այդ ռիսկերը կան»,- եզրափակեց նա: