տուն Քաղաքական Միջազգային Բուլղարիան, Ռումինիան և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսում Սև ծովում

Բուլղարիան, Ռումինիան և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսում Սև ծովում

72
0

Bh4ldZNCcAAR6B6

Մարտի 11-ին Սև ծովի հարավ-արևելյան հատվածում տեղի կունենան PASSEX անունը կրող զորավարժությունները, որին մասնակցելու են Բուլղարիան, Ռումինիան և ԱՄՆ-ն: Այս մասին հայտարարվել է Բուլղարիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Զորավարժությունները նախատեսված էին 2013 թվականից և համարվում է երեք պետությունների ռազմածովային ուժերի համատեղ պատրաստության ծրագրի մի մաս: Ըստ բուլղարական կողմի` դրանք առնչություն չունեն Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ: