Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները և ՖԱՖ-ի անդամներն ագրեսիվ կերպով դիմավորում են Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականինˋ ի պատասխան Բուլղարիայում մեր հավաքականի անդամներին ցուցաբերած վատ վերաբերմունքի:
Նշենք նաև, որ ոստիկանությունը ուժեղացրել է ծառայությունը. փորձ է արվում կարճ ճանապարհով անվտանգ դուրս բերել բուլղարացի ֆուտբոլիստներին: