«Դոյչ Մեդ» ընկերությունն առաջարկում է նոր ծառայություն` «Երկրորդ բժշկի կարծիք», որն իրենից ներկայացնում է հիվանդության հետ կապված երկրորդ, այս պարագայում գերմանացի,անկախ մասնագետի (բժշկի) կարծիքը: Այս մեթոդը լայն տարածում ունի նույնիսկ Եվրոպայում:
Մնալով«միայնակ» հիվանդության հետ՝ սկսում է տանջել միտք՝ արդյո՞ք ճիշտ է ախտորոշված հիվանդությունը, արդյո՞ք բուժումը ճիշտ է նշանակված, արդյո՞ք աշխարհում չկան բուժման նոր մեթոդներ և նոր դեղորայք…Այս բոլոր հարցերի պատասխանները կտան Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայի առաջատար պրոֆեսորները:
«ԴոյչՄեդ» ընկերությունն,արդեն տևական ժամանակ աշխատելով վերը նշված հիվանդանոցի հետ, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հեռակա ախտորոշում հետևյալ կերպ՝ հիվանդի կողմից անցած հետազոտությունների հիման վրա առաջարկում է ստանալ բարձրակարգ բժիշկների երկրորդ կարծիք, որը կօգնի հիվանդին հետագայում ստանալ առավել ճիշտ, արդյունավետ բուժում` կանխարգելելով հնարավոր բարդությունները, ինչպես նաև խնայելով միջոցները:
Առաջարկվող ծառայությունների փաթեթը հետևյալն է՝
- Բոլոր փաստաթղթերի թարգմանություն գերմաներեն
- Բոլոր փաստաթղթերի, հետազոտությունների /դիսկերևայլն/ ուղարկում Գերմանիա
- Պայմանավորվածություն, գրանցում բժիշկների մոտ
- Գործընթացի ժամանակ կապի ապահովում հիվանդի և հիվանդանոցի միջև` լրացուցիչ պարզաբանումների, նոր հետազոտությունների անհրաժեշտության դեպքում
- Կլինիկայի կողմից պաշտոնական եզրակացության տրամադրում գերմաներեն, հայերեն լեզուներով
- Անհրաժեշտության դեպքում եզրակացության թարմացում` նոր հետազոտությունների հիման վրա` առանց լրացուցիչ վճարի
- Կլինիկայում հետագա բուժում անցնելու դեպքում` զգալի զեղչերի տրամադրում:
Արդյունքում կխուսափեք հավելյալ ծախսերից և կունենաք Եվրոպայի առաջատար բժիշկ պրոֆեսորների պաշտոնական եզրակացություն:
«Դոյչ Մեդ» ընկերություն. Ձեր կողքին` հանուն Ձեր առողջության
Հասցե` ք. Երևան, Կողբացու փող., 42, հեռ.` 060-640707, 091-640707,
deutschmed.am