Առայժմ Հայաստանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում է կանխարգելման ճանապարհով, սակայն կա նաեւ բուժման ծրագիր վատ սցենարի դեպքում կիրառելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Եթե մեզ մոտ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա՝ ինչպես դա տեղի ունեցավ շատ զարգացած երկրներում, մենք ամեն մարզում հատկացրել ենք կոնկրետ վայրեր՝ փակ սրահներ օդափոխության համակարգերով, որտեղ կկարողանանք արագ տեղադրել մահճակալներ եւ մեծ քանակով մարդկանց հիվանդանոցային պայմաններում բուժել։ Սակայն սա ծայրահեղ վատ սցենարի դեպքում։ Կարծում եմ՝ մեր կանխարգելիչ գործողությունները թույլ կտան այդ սցենարին երբեւէ չհասնել»,- ասաց Ավինյանը։