տուն Հասարակություն Առողջապահություն Բուժաշխատակիցները մասնակցել են կորոնավիրուսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացների

Բուժաշխատակիցները մասնակցել են կորոնավիրուսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացների

288
0

 ՀՀ առողջապահության նապարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից 2020 թվականի մարտի 25-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են բուժաշխատողների համար նախատեսված նոր #կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ տեսական, գործնական, ինչպես նաև առցանց տարբերակներով։

Դասընթացին ներկա են գտնվել 331 բուժաշխատակից, որից 131 բժիշկ և 200 միջին և կրտսեր բուժանձնակազմ։ Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: Դասընթացներին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի հանրապետության բուժաշխատողներ, որոնք ներառված չեն վերոնշված թվերի մեջ։

Ապրիլի 6-ից նախատեսված են դասընթացներ նաև առցանց տարբերակով: «Բացի վերոնշյալից, մեր գործընկերների աջակցությամբ, կազմակերպվել է առցանց ուսուցում «վեբինար» մի շարք մասնագետների համար: Հավելենք, որ նկարահանվել են դասընթացների վիդեո տարբերակները, որոնք տեղադրված են Youtube-ում, ԱԱԻ կայքում և ֆեյսբուքյան էջում»: