տուն Քաղաքական Բուդկի նման սեփականաշնորհել են ՍԴ-ը. վարչապետ

Բուդկի նման սեփականաշնորհել են ՍԴ-ը. վարչապետ

224
0

«Բուդկի նման սեփականաշնորհել են սահմանադրական դատարանը»,- այսօր Զառիթափում՝ քարոզարշավում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց այն պատմությունը, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել կեղծիքով: «Մեր ժողովուրդը չի սիրում, երբ իրեն խաբում են»,- համոզված է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իրենք լուծում են Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կեղծիքի օջախը: «ՍԴ-ը լեգիտիմացրել է ժողովրդի դեմ տանկեր հանելը, ընտրակեղծիքները: Հույս ունեմ՝ ապրիլի 5-ին «Այո»-ն կհաղթի: Մենք երկու ձեռքերը կկտրենք, բայց քվեաթերթիկի կեղծիք թույլ չենք տա: Հույս ունեմ՝ 800.000-1 մլն ձայն կստանանք»,- վստահեցրեց կառավարության ղեկավարը: