Հունգարիայի տարբեր քաղաքական ուժեր ցույց են անցկացրել: Ցույցի մասնակիցները հիմնականում կառավարամետ ուժերի ներկայացուցիչներ են եղել, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի:
Այսօր նշվող անկախության տոնը ոչ պաշտոնական կերպով օգտագործվել է որպես երկրի խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի սկիզբ:
Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2014 թ. ապրիլին կամ մայիսին: Գործող խորհրդարանում մեծամասնություն են կազմում վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած աջ պոպուլիստական ՖԻԴԵՍ կուսկցության ներկայացուցիչները: