տուն Սպորտ Բորուսիան Ռեալից ձեռք է բերել Նուրի Շահինի տրանսֆերը

Բորուսիան Ռեալից ձեռք է բերել Նուրի Շահինի տրանսֆերը

94
0

CuddlingPuppies07

Դորտմունդի «Բորուսիան» Մադրիդի «Ռեալից» ձեռք է բերել կիսապաշտպան Նուրի Շահինի տրանսֆերը, որն այժմ վարձավճարով է հանդես գալիս գերմանական ակումբի կազմում։ Այս մասին տեղեկացնում է Tutto Mercato-ն։

«Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հաստատել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից հետո կողմերը համաձայնեցրել են թուրք ֆուտբոլիստի տրանսֆերը։

Առայժմ հայտնի չեն Շահինի և Գերմանիայի փոխչեմպիոնի միջև կնքված պայմանագրի մանրամասները։ Ավելի վաղ նշվում էր, որ 25-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար «Բորուսիան» «Ռեալին» պետք է վճարի 7 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստն «արքայական ակումբ» էր տեղափոխվել 2011 թվականին, սակայն չէր կարողացել ամրապնդվել թիմի հիմնական կազմում, որից հետո վարձավճարով հանդես էր գալիս անգլիական «Լիվերպուլում»։ Նախորդ տարվա հունվարին նա վերադարձել էր «Բորուսիա»։