Դորտմոինդի «Բորուսիան» մտադիր է Մադրիդի «Ռեալից» գնել կիսապաշտպան Նուրի Շահինի տրանսֆերային իրավունքները, ով ներկայում հանդես է գալիս Յուրգեն Կլոպի թիմում վարձավճարով: Այս մասին հաղորդում է Bild-ը: Սպասվում է, որ մադրիդյան ակումբը նրա դիմաց կստանա 7 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կավելանա:
2011 թվականին Շահինը ստորագրել է պայմանագիր «Ռեալի» հետ, որի ժամկետը լրանում է 2017 թվականին: Անցած տարվա հունվարին Շահինը վարձավճարով սկսել է հանդես գալ «Բորուսիայում», ուր և շարունակում է խաղալ մինչև հիմա: