տուն Սպորտ Բորուսիայում նա դարձավ սուպեր-աստղ թիթեռ․ Հենրիխ Մխիթարյանը՝ Four Four Two-ի թոփ-100-ում (ֆոտոշարք)

Բորուսիայում նա դարձավ սուպեր-աստղ թիթեռ․ Հենրիխ Մխիթարյանը՝ Four Four Two-ի թոփ-100-ում (ֆոտոշարք)

143
0

Untitled

Four Four Two հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը։

Լավագույնների շարքում նաև նշվել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, ով հանգրվանել է 66-րդ տեղում։ Մեր ֆուտբոլիստին նվիրված տեղեկությունը Four Four Two-ն սկսում է «հայերը գալիս են» գրությամբ։

Նշվում է, որ այս ֆուտբոլիստը շատ արագ բարելավում է իր խաղը։ Տեղափոխվելով Դոնեցկից Դորտմունդ՝ նա տառերն առանձին-առանձին արտաբերող կոկոնից վերածվեց սուպեր-աստղ թիթեռի՝ Արսենալի դարպասը խփած գոլով զարմացնելով անգլիացի երկրպագուներին և լրացնելով Մարիո Գյոտցեի տեղը, երբ Բունդեսլիգայի 10 խաղերում դարձավ 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Պարբերականը գրում է, որ Հենրիխմ այժմ գերմաներեն է սովորում՝ իր վեցերորդ լեզուն։

Four Four Two-ն շուտով կներկայացնի մեր ֆուտբոլիստի հետ բացառիկ հարցազրույց։

Իսկ առաջին հորիզոնականում հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն։ Լավագույն տասնյակում են Լիոնել Մեսսին, Ֆրանկ Ռիբերին, Ռադամել Ֆալկաոն, Անդրես Ինյեստան, Զլատան Իբրահիմովիչը, Ֆիլիպ Լամը, Գարեթ Բեյլը, Ռոբին վան Պերսին, Տիագո Սիլվան։ Հարյուրյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր կասիլյասը։

Four Four Two-ի լավագույն հարյուրյակը՝ ստորև։

Նյութն օգտագործելիս հղումը պարտադիր է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here