տուն Սպորտ Բորուսիային հաղթելու դեպքում չեմպիոնության լուրջ հայտ կներկայացնենք. Ռիբերի

Բորուսիային հաղթելու դեպքում չեմպիոնության լուրջ հայտ կներկայացնենք. Ռիբերի

276
0

bayern_muenchen_v_borussia_dortmund_bundesliga«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարծում է, որ հաղթելով «Բորուսիային», «Բավարիան» լուրջ հայտ կներկայացնի չեմպիոնության համար: Այս մասին հաղորդում է Bild-ը:

«Միանշանակ է, որ սա տարվա գլխավոր խաղն է, ես անհամբեր սպասում եմ դրան: Եթե մենք հաղթենք, ապա առաջ կանցնենք «Բորուսիայից» 7 միավորով: Դա մեզ լուրջ առավելություն կտա տիտղոսի համար պայքարում:

Մենք պետք է համբերատար լինենք խաղի ընթացքում, քանի որ «Բորուսիան» հակագրոհների ժամանակ շատ վտանգավոր է»,- ասել է Ռիբերին:

Հիշեցնենք, որ երկու թիմերի միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին Երևանի ժամանակով 21:30-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here