Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո առաջին անգամ քայլել է: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Երկրի կառավարության ղեկավարը խոսել է իրեն բուժող բժշկի հետ ու ամբողջ բուժանձնակազմին շնորհակալություն հայտնել անհավանական խնամքի համար:
Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ իր ամբողջ հոգով բոլոր նրանց հետ է, ովքեր վարակվել են կորոնավիրուսով: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 55-ամյա Ջոնսոնն աշխատանքի կվերադառնա մայիսի 10-ից ոչ շուտ: Նա հոսպիտալացվել էր կիրակի օրը, երբ թեստի արդյունքները դրական էին եղել: