տուն Քաղաքական Միջազգային Բոտիչելիի հազվագյուտ աշխատանքը կվաճառվի աճուրդով

Բոտիչելիի հազվագյուտ աշխատանքը կվաճառվի աճուրդով

93
0

Untitled

Վերածննդի դարաշրջանի իտալացի անվանի նկարիչ Սանդրո Բոտիչելիի աշխատանքը հուլիսին վաճառքի կհանվի Լոնդոնում Sotheby’s աճուրդների տան կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն` նշելով, որ սա վերջին հարյուր տարվա ընթացքում մեծ վարպետի առաջին նմանատիպ աշխատանքն է:

Փորձագետների եզրակացության համաձայն` «Նստած սուրբ Հովսեփը» միակ պահպանված էսքիզն է նրա աշխատանքներից մեկի համար: Սա նաև միակն նմանատիպ նկարն է, որը գտնում է մասնավոր հավաքածուում:

Նախնական գնահատականով` աշխատանքը կարող է վաճառվել 1,5 մլն ֆունտ ստերլինգով: