Բոսնիա և Հերցեգովինայում հայտնաբերվել է նոր տեսակի COVID-19-ի կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բոսնիա և Հերցեգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության առողջապահության նախարարության հայտարարությանը:
Վարակվածի սեռը և տարիքը չի նշվում: Մոտ ժամանակներս հանրապետության առողջապահության նախարար Ալեն Շերմանիչը հանդես կգա մամուլի ասուլիսով և մանրամասն կպատմի տեղի ունեցածի մասին:
Ավելի վաղ կորոնավիրուսը գրանցվել էր Բալկանյան մի շարք այլ երկրներում՝ ներառյալ Հյուսիսային Մակեդոնիան, Խորվաթիան և Սլովենիան:
Աշխարհում հաստատվել է վարակի 93.090 դեպք, որից 80.422-ը՝ Չինաստանում, իսկ 12.668-ը`նրա սահմաններից դուրս: