տուն Աշխարհ Բոսնիայի «ցեղասպանությունը» չճանաչող Նոբելյան մրցանակի դափնեկիրը Էրդողանի սրտով չէ

Բոսնիայի «ցեղասպանությունը» չճանաչող Նոբելյան մրցանակի դափնեկիրը Էրդողանի սրտով չէ

342
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների օրվա առթիվ և քննադատել այս օրով գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումը գրող, կինոռեժիսոր, սցենարիստ և թարգմանիչ Պետեր Հանդքեին: Այս մասին հաղորդում է «Միլլիյեթ» թուրքական լրատվականը:

Ավստրիացի Պետեր Հանդքեն չի ընդունում բոսնիական պատերազմի ժամանակ տեղի ունեցած Սրեբրենիցայի «ցեղասպանությունը»:

Նշենք, որ 2004 թվականի մարտին Պետեր Հանդքեն աջակցություն էր հայտնել նախկին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչին, իսկ 2005 թվականին այցելել էր նրան Հաագայի բանտում: