տուն Լուրեր Բոսնիայի գրադարանում Պիկասոյի նախկինում անհայտ գործերից են հայտնաբերել

Բոսնիայի գրադարանում Պիկասոյի նախկինում անհայտ գործերից են հայտնաբերել

208
0

pic_905005d76b01086732ec3858fde7eb7a

Բոսնիայի Կոզարսկա Դուբիցա քաղաքի գրադարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ այստեղ պահվում է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նախկինում անհայտ գրաֆիկական աշխատանքը,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Գրադարանի աշխատակիցները պնդում են, որ նկարչի գործը երկար տարիներ գաղտնի գտնվել է գրադարանում: Նկարի վրա բացակայում է նկարչի ստորագրությունը, ինչպես նաև դրա վրա չի նշվում ոչ մի ամսաթիվ : Սակայն, գրադարանի աշխատակիցները չեն կասկածում նկարի իսկության մեջ: Ըստ նրանց Պիկասոյի աշխատանքը գրադարանին նվիրել է ազգային հերոս Բոշկո Շիգելգովիչը, որն էլ այն նվեր էր ստացել Փարիզում 1964 թվականին, երբ մասնակցում էր կոմունիստական համագումարին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here