Ինչպես հայտնում է lorinews.am-ը արդեն մեկ ժամից ավելի է բողոքի ցույցի են դուրս եկել Վանաձորի պոլիտեխնիկի ուսանողներն ու դասախոսները, ովքեր պահանջում են <չվերացնել> պոլիտեխնիկը, նրանք բողոքի երթով Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղից շարժվել են դեպի Հայքի հրապարակ՝ Լոռու մարզպետարան: Lorinews.am-ին դեպքի վայրում հավաքվածները հայտնում են, որ իրենք պահանջում են, որ պոլիտեխնիկը շարունակի գործել..<Էսօր պոլիեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու….ու՞մ է պետք երկիրհն առանց ինժեների, սա ինչ խայտառակություն է>,-դժգոհել են դասախոսները, ովքեր չցանկացան ներկայանալ: Ցույցի դուրս եկածների թիվը անցնում է 150-ը: Նրանք իրենց ձեռքերում պարզել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված է<Թույլ չենք տա ոչնչացնել պոլիտեխնիկը Վանաձորում: Ցույցի ելածների հետ է հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով խոստացել է հնարավորության դեպքում կատարվածի մասին տեղեկացնել ՀՀ վարչապետին: Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարները՝ Անահիտ Կարապետյանի: