Ինչպես հայտնի էր այսօր ԱԺ-ի մոտ նախաձեռնվել էր բողոքի ակցիա կուտակային համակարգի ստեղծման դեմ: Ակցիայի մասնակիցները սատարելու էին ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված արտահերթ նիստի անցկացումը: Սակայն ինչպես գիտենք, հանրապետականները բոյկոտեցին նիստը և տապալեցին, այս պատճառով ակցիայի մասնակիցները ներկա պահին երթով շարժվում են դեպի ՀՀԿ գրասենյակ` որպեսզի կոչ անեն ՀՀԿ-ին մինչև ժամը 15:00-ն գրանցվել, քանի որ այս դեպքում, համաձայն ԱԺ կանոնակարգի, արտահերթ նիստը կկայանա: Երթին միացել են նաև արտահերթ նիստի անցկացմանը կողմնակից պատգամավորներ:
Լուսանկարը` Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից