տուն Լուրեր Բողոքի երթˋ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների

Բողոքի երթˋ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների

247
0

sdd

Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս ձերբակալված քաղաքացիների՝ ակտիվիստները  նախատեսել են բողոքի հատուկ ակցիա՝ խաղաղ երթի տեսքով։ Նրանց երթուղին լինելու է Ազատության հրապարակ -Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա- Նալբանդյան փողոց-ՀՀ ոստիկանության շենք, և երթը Աբովյան փողոցով շարունակվելու է դեպի ՀՀ դատախազություն։ Այդ նպատակով Ֆեյսբուքում ստեղծվել է նաեւ հատուկ էջ՝«Ազատություն Շանթին և մյուս ձերբակալվածներին» խորագրով:

Հիշյալ  ֆեյսբուքյան էջում ֆիքսված են կոնկրետ նպատակներն ու պահանջները:

«Նախաձեռնելով մեր խաղաղ երթը Ազատության հրապարակից նոյեմբերի 9-ին, ժամը 12։00-ին՝ նպատակ ունենք ՀՀ գործող իշխանություններին ներկայացնելու մեր հետևյալ պահանջները.

1․Անհապաղ ազատ արձակել Շանթին և մյուս ձերբակալվածներին,

2․ Քրեական հետապնդում սկսել Շանթ Հարությունյանի և ձերբակալվածների նկատմանբ բռնություն գործադրած ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ,

3․ Քննություն իրականացնել ոստիկանության մեծաթիվ ստորաբաժանումների ներգրավվման հիմնավորվածության վերաբերյալ»:

Խմբի անդամները համոզված են, որ խաղաղ երթի խափանումը նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել ոստիկանության կողմից ներդրված սադրիչների միջոցով, որի մասին մինչ ակցիայի սկիզբն արդեն հայտարարել էր Շանթ Հարությունյանը։ Խմբի անդամները հայտարարությունում նշում են նաեւ, որ այդ ամենը տեղի է ունեցել օրենքի ակնհայտ խախտումներով եւ որ ձերբակալումներն ու ոստիկանության բոլոր մյուս գործողությունները չեն համապատասխանում օրենքի տառին:

«Ակցիան հերթական անգամ ապօրինաբար և բռնի ուժի կիրառմամբ ճնշվեց քաղաքական ռեժիմի գործիքի՝ ոստիկանության միջոցով։ Բռնությունները շարունակվեցին նաև ոստիկանության աշխատակիցների, այդ թվում նաև ոստիկանապետի և նրա տեղակալի կողմից ձերբակալվածների նկատմամբ։

Նման վերաբերմունքը հանդիսանում է ՀՀ-ում որպես համակարգ դարձած իշխանությունների և մասնավորապես ՀՀ ոստիկանապետի անպատժելիության փաստ։ Մենք համարում ենք Շանթ Հարությունյանին և մյուս 19 ձերբակալվածներին քաղաքական բանտարկյալներ։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունները չեն կարող գոյատևել առանց քաղաքական բանտարկյալների»,- նշված է հայտարարությունում։

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here