Ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, այսօր ՀՀ գլխավո դատախազության դիմաց մի խումբ ակտիվիստներ կազմակերպել են բողոքի ակցիա`ի պաշտպանություն Արգիշտի Կիվիրյանի, ով երեկ ծանուցագիր էր ստացել, որ այսօր սահմանված ժամին լինի դատախազությունում: Արգիշտի Կիվիրյանն այս պահին արդեն դատախազության շենքում է`իր փաստաբանների հետ միասին: Վերլուծաբանը մինչև դատախազություն մտնելը զրուցել է լրագրողների հետ և նշել է, որ մինչև այսօր վեց-յոթ անգամ իրեն հրավիրել են քննչական գործողությունների և ինչպես միշտ պատշաճ կերպով չեն տեղեկացրել իրեն.
-Մենակ երեկ է ինձ հայտնի դարձել, որ ինձ կանչել են դատախազություն, բայց ես գաղափար անգամ չունեմ, թե կոնկրետ ինչի համար են ինձ կանչել այսօր այստեղ: