Քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստին զուգահեռ ՀՀԿ գրասենյակի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կազմակերպել են Բուզանդի փողոցի բնակիչները: Բողոքի ակցիայի ժամանակ Բուզանդի փողոցի դժգոհող բնակիչներին է մոտեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վաչե Գաբրիելյանը կմոտիկանա»,- ասել է վարչապետն ու արագ հեռացել է: Մինչդեռ Վաչե Գաբրիելյանը մոտեցել է բնակիչներին և ասել, որ ինքը գնային քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ ինքը չունի: Մանրամասներ կհաղորդենք մի փոքր ուշ: