տուն Լուրեր Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

117
0

arm135591572154

Հուլիսի 10-ի առավոտյան «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ:

Ցույցը կազմակերպելու է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ:

Խնդրում ենք բոլոր լրատվամիջոցներին լուսաբանել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը:

Մի շարք լրատվամիջոցների հարցման ի պատասխան տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը կապ չունի այս ցույցի կազմակերպման հետ:

Մաղթում ենք հաջողություն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին և կարծում ենք, որ դուք կշարունեք ինքնակազմակերպվել` պահանջատեր լինելով Ձեր արդար խնդրի իրականացման համար:

Անկախ ամեն ինչից «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում է միայն ու միայն իշխանափոխության ճանապարհով իրականացվող մեխանիզմների կիրառմամբ:

Հարգանքներով`
ԿԱՄՔ քաղաքացիական շարժում