Կառավարության հերթական նիստը ուղղորդվում է բողոքի ակցիայով: Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մոտ 100 բնակիչներ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են իրենց թաղամասն առանձնացնել Գավառից և դարձնել առանձին գյուղ: Բնակիչները araratnews.am-ի հետ զրույցում նշել են, որ այսօր թաղամասում կան շատ չլուծված խնդիրներ, և որ, իրենց կարծիքով, եթե Հացառատը առանձնանա և գյուղ դառնա, ապա իրենք կունենան առանձին բյուջե, և բոլոր խնդիրներին լուծում կտրվի:
Նշենք, որ 60-ականներին Հացառատը եղել է գյուղ և միայն այս վերջին տարիներին է այն թաղամաս դարձել:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք կառավարության շենքի դեմն են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը չի լսել իրենց պահանջը:
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց այսօր անհամեմատ մեծ թվով ոստիկաններ են եղել: