տուն Լուրեր Բողոքի ակցիա կառավարության դիմաց

Բողոքի ակցիա կառավարության դիմաց

77
0

Karavarutyun

Իրաքում եզդի համայնքի շուրջ ստեղծված իրավիճակի համար այսօր Երևանում բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանի եզդիական համայնքը: Ինչպես AraratNews.am-ին տեղեկացրին «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունից, իրենք մտադիր են նաև ակցիա իրականացնել և ՀՀ կառավարության շենքի մոտ: Հայաստանաբանակ եզդիները խնդրելու են, որպեսզի Հայաստանը ևս միջոցներ ձեռնարկի օգնության հասնելու եզդիներին, որոնք այս պահին տեղահանվում են իրենց բնօրրանից և կանգնած են մարդասիրական աղետի առաջ: Եզդիները  ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և ներկայացնել խնդիրը: Ակցիան տեղի կունենա ժամը 11:00-ին: