տուն Լուրեր Բողոքի ակցիա Աֆրիկյանների տան մոտ. Ակտիվիստ Վահագն Գևորգյանին բերման են ենթարկել (տեսանյութ)

Բողոքի ակցիա Աֆրիկյանների տան մոտ. Ակտիվիստ Վահագն Գևորգյանին բերման են ենթարկել (տեսանյութ)

65
0

Այսօր՝ ժամը իննի կողմերը մի խումբ ակտիվիստներ, ովքեր դեմ են Աֆրիկյանների տան ապամոնտաժմանը, սկսել են իրենք քանդել շինհրապարակի ցանկապատը՝ դրանով իրենց բողոքը հայտնելով այդ շինարարության դեմ: Երբ վերջին հատվածը քանդել են, եկել են կարմիր բերետավորներն ու քաշքշուկ է սկսվել վերջիններիս ու ակտիվիստների միջև: Կարմիր բերետավորները ուզեցել են բերման ենթարկել Հրայր Սավզյանին, սակայն չի ստացվել, ակտիվիստները խլել են Հրայրին ոստիկաններից, որից հետո ոստիկաններին հաջողվել է տանել Վահագն Գևորգյանին: Այս պահին Կենտրոնի ոստիկանության դիմաց՝ Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ, կա մոտ 30 ակտիվիստ, որոնք սպասում են Վահագին, սակայն նրանց դիմացը փակել են մոտ 70 ոստիկաններ, ովքեր թույլ չեն տալիս մոտենալ ոստիկանության շենքին:

Նշենք, որ ոստիկանները ոչ մի իրավական պահանջ չեն ներկայացրել, այլ միանգամից եկել ու հարձակվել են ակտիվիստների վրա: