տուն Լուրեր Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. Բնապահպանները պահանջում են

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. Բնապահպանները պահանջում են

82
0

1491659_868669963158894_8540199966305602539_n

Այս պահին ԱԺ-ի դիմաց  մոտ մի տասնյակ բնապահպաններ բողոքի ակցիա են անցկացնում՝  «Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծի դեմ: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հաստաստվել է՝ բնապահպանների կողմից Սևանի համար կործանարար որակված «Ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը: Այս նախագծով նախատեսվում է ներկայիս առավելագույն 170 մլն մ3-ի փոխարեն մինչև 2019թ. հունվարի 1-ը ջրի բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել առավելագույնը 240 մլն մ3:  Այս նախագիծը պատկան մարմինները հիմնավորում են հետևյալ կերպ. «Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերին ոռոգման ջրի մատակարարման ապահովումն է»:

Մինչդեռ բողոքի ակցիա անցկացնող բնապահպանները նշում են, որ նման որոշման նախագիծը միտված է այլ նպատակների, մասնավորապես՝ ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Բնապահպանները պահանջում են, որպեսզի խորհրդարանը հավանություն չտա այս որոշման նախագծին: