Այս պահին ԱԺ-ի դիմաց հավաքվել են ակտիվ քաղաքացիներ և բողոքի ակցիա են անցկացնում: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվելու ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասը ռուսկական կողմին հանձնելու մասին որոշումը: Քիչ առաջ ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ միացել են ցուցարարներին: Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ԱԺ-ի հիմնական մուտք և մտադրված են փակել Բաղրամյան պողոտան: