Այս պահին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Ընդդեմ հինգ տոկոս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նախաձեռնության անդամները, մասնավորապես ՏՏ ոլորտի մասնագետներ: Այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու քվերակություն կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու համար: Նախաձեռնության անդամները հավաքվել են ԱԺ-ի դիմաց և սատարում են այն պատգամավորներին, ովքեր որ բարձրացրել են օրենքը վերանայելու և հետաձգելու հարցը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք ամեն քայլի դիմելու են, որպեսզի այդ պարտադիր բաղադրիչը օրենքից հանվի:
Լիլիթ Առաքելյան