տուն Աշխարհ Բողոքի ակցիաներ՝ Լիբանանում․ Բեյրութում ոստիկանները մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել

Բողոքի ակցիաներ՝ Լիբանանում․ Բեյրութում ոստիկանները մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել

389
0


Բեյրութի կենտրոնում բանակն ու ոստիկանությունն արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Մասնավորապես, նշվում է՝ Բեյրութում և Տրիպոլիում հակակառավարական ցույցերը սրվել են՝ ի պատասխան ազգային արժույթի կտրուկ անկման (հիշեցնենք՝ 1 դոլարի դիմաց ազգային արժույթը 3900 լիբանանյան ֆունտից դարձել է 5000)։

Մանրամասնվում է, որ հատուկ միջոցները գործի են դրվել՝ ի պատասխան ցուցարարների ագրեսիայի, ովքեր զինվորների ուղղությամբ քարեր ու ճայթրուկներ են նետել։ Անկարգությունների մասնակիցները որոշ վայրերում կոտրել են բանկերի ու մասնավոր գրասենյակների պատուհանները։

Ըստ վերջին տվյալների՝ Տրիպոլիում բախումների ընթացքում տուժել է առնվազն 8 մարդ. ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և մահակներ են կիրառվել, քանի որ նրանք փորձել են զավթել Լիբանանի ԿԲ մասնաճյուղի շենքը։

Մինչև կեսգիշեր ցուցարարները շրջափակել էին երկրի հյուսիսի և հարավի գրեթե բոլոր հիմնական ավտոճանապարհները՝ խոստանալով նոր հեղափոխություն սկսել։