«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուրեր են տարածվել, որ Բարձրագույն որակավորման խորհրդի նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական կտա: Օգտատերերից մեկը գրել էր, որ Սմբատ Գոգյանը հնարավոր է հրաժարական տա:
Araratnews.am-ը լուրերի իսկությունը ստուգելու համար կապվեց Սմբատ Գոգյանի հետ: «Ես ազատման դիմում չեմ գրել: Կինս է երեկ երեխա ունեցել, որը գյուղական լեզվով ասում են ազատվել։ Հավանաբար խառնել են»,- ասաց ԲՈԿ նախագահը:
Սոնա Դավթյան