Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման ղեկավարները զինված հարձակում են իրականացրել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգի գյուղերից մեկի վրա: Հարձակման հետևանքով զոհվել են գյուղի 27 բնակիչ, 12-ը վիրավորվել են, այրվել է 300 տուն: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը՝ հղում անելով Բամա վարչական շրջանի ներկայացուցիչ Բաբա Շեյխուի հայտարարությանը:
Նշվում է նաև, որ հարձակման մասին հայտարարությունը տարածվել է բավական ուշ՝ կապված կապի միջոցների հետ ծագած խնդրի հետ: