տուն Արցախ Բոլոր քննարկումները՝ ընտրություններից հետո. հերքում

Բոլոր քննարկումները՝ ընտրություններից հետո. հերքում

700
0

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հետընտրական բանակցություններ ենք սկսել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, և նրան կառաջարկվի բարձր պաշտոն՝ սպասվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցություն ստանալու ակնկալիքով:

Հերքելով այդ տեղեկությունը՝ պաշտոնապես հայտնում եմ, որ ինչպես ապրիլի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, բոլոր քաղաքական, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցելու՝ ի շահ մեր ժողովրդի միասնության և Արցախի զարգացման: Այս փուլում, սակայն, ոչ մեկի հետ, հատկապես գործադիր իշխանության ձևավորման համատեքստում, որևէ քննարկում չի ընթանում:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումից հետո, մեր ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, բոլոր քննարկումների ու որոշումների մասին բաց կխոսենք հանրության հետ:

Մենք հավատարիմ ենք մնալու մեր հանրահռչակած սկզբունքին. կուլիսային քննարկումներ և որոշումներ չեն լինելու»: