ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները նույնպես պետք է ներկայացնեն հայտարարագիր: Այս մասին փոխանցում է Armenpress.am-ը:
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 113 «կողմ» ձայներ: