«Թալիբան» պակիստանական շարժման գրոհայինները մտադիր են իրենց բոլոր ուժերը տեղափոխել Աֆղանստան։ Այնտեղ նրանք պլանավորում են իրենց աֆղան եղբայրներին՝ ովքեր հայտարարել էին գալիք նախագահական ընտրությունները խափանելու մասին, օգնել զենքով։ Քվեարկությունը նախատեսված է ապրիլի 5-ին։ Այս մասին հայտարարել է աֆղանական Khaama Press գործակալությունը։ Նրանց տվյալներով այժմ գրոհայինները մտադիր են Աֆղանստանի տարածքով անցկացնել համատեղ զինված ռեյդեր։