Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ գործարարների հետ երեկվա հանդիպման ժամանակ ինքը հստակ պահանջ է դրել` բոլորը պետք է խախաղ նույն խաղի կանոններով և գտնվեն հավասար դաշտում: «Մենք քննարկել ենք այս հարցը, և ես հստակ ժամկետ եմ դրել` մինչև հուլիսի 1-ը, որ բոլորին տալու ենք հնարավորություն, որ աշխատեն հավասար դաշտում: Գտնում եմ, որ այս խաղի կանոնները պետք է փորձեն պաշտպանել: Խնդիրը կառավարության կողմից շատ հստակ դրված է»,- ասաց վարչապետը: